ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑ 27 (ՕՆԼԱՅՆ)

Լավագույններին երաշխավորում ենք ԱՇԽԱՏԱՆՔ

  • 48 դաս
  • 3 օր շաբաթական
  • 2 ժամ օրական
Սկիզբ՝ 21.10.24
Ավարտ՝ 19.02.25
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Գրանցման վերջնաժամկետը՝ 20.10.2024

ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԵՆ՝

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Հայաստանի աշխարհագրություն, Հայոց պատմություն

ՆԱՐԻՆԵ ՇԱԼՈՒՆՑ

Հայ ճարտարապետություն, Հայկական արվեստի պատմություն

ՍԱԹԵՆԻԿ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Առաջին բուժօգնություն

ԼԻԼԻ ԵՐԻՑՅԱՆ

Հաղորդակցման հմտություններ

ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Կրոնի և հայ եկեղեցու պատմություն

  • Երաշխավորում ենք՝

    - հիմքային գիտելիքների տրամադրում և ուսուցում 48 տեսական և 4 պրակտիկ դասաժամերի ընթացքում
    - լավագույներին աշխատանքի ապահովում մեզ մոտ

  • Դասընթացը ներառում է՝

    - լսարանային հանդիպումներ
    - քաղաքային տուր և այցելություն մարզեր
    - այցելություններ տեսարժան վայրեր, որոնք նպաստում են ուսումնասիրվող առարկաների ամրապնդմանը գործնական մեթոդների միջոցով։

  • 5 պատճառ՝ ինչու մասնակցել դասընթացին՝

    1. գործնական պարապմունքներ
    2. դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները
    3. դասընթացն անցկացվում է 19:00-21:00, անցկացման վայրը՝ ԵՊՀ
    4. պրակտիկայի ձեռքբերում դասընթացի շրջանակներում
    5.  լավագույններին՝ համագործակցության առաջարկ:

  • Դասընթացի արդյունքում՝

    Դուք կարճ ժամանակահատվածում ձեռք կբերեք նոր մասնագիտություն և, ստանալով համապատասխան որակավորում, նաև հաճելի ու շահութաբեր աշխատանք՝ այսօր արագ զարգացող զբոսաշրջության բնագավառում:

Դասավանդվող թեմաները՝

1) Հայաստանի երկրագիտություն`

- Հայաստանի աշխարհագրություն

- երկրաբանություն

- տնտեսություն

- բուսական և կենդանական աշխարհ

2) Հայկական մշակույթ`

- հայկական ճարտարապետություն

- արվեստի պատմություն

- եկեղեցու և կրոնի պատմություն

3) Հայոց պատմություն`

- հին դարեր

- միջին դարեր

- նոր և նորագույն դարեր

4) Հաղորդակցման հմտություններ`

- զբոսավարի էթիկա

- գործընկերային հարաբերություններ

- կոնֆլիկտային իրավիճակների կառավարում

5) Առաջին օգնություն

  • Ու՞մ համար է դասընթացը՝

    - նրանց համար, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են հմտանալ զբոսավարի աշխատանքում
    - նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել գործնական և տեսական գիտելիքներ զբոսաշրջության մեջ
    - նրանց համար, ովքեր ցանկանում են  ծանոթանալ հայկական մշակույթի և պատմության արմատներին և զարգացնել գիտելիքները այդ բնագավառում
    - և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն կարճ ժամանակահատվածում:

  • Լրացուցիչ տեղեկություններ՝

    - Հայաստանում տվյալ բնագավառում միջին աշխատավարձը կազմում է 300-500.000 ՀՀ դրամ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ ԱՄՍԱԿԱՆ`

49.000 ֏
39.000 ֏
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ կտա ինձ այս դասընթացը

Մասնակցելով դասընթացին` Դուք ձեռք կբերեք նոր մասնագիտություն, իսկ լավագույնները կապահովվեն աշխատանքով մեզ մոտ՝ ONE WAY TOUR-ում:

Ո՞ր ժամերին են սկսվում դասընթացները և ի՞նչ տևողություն ունեն

Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ:

Ինչպե՞ս մասնակցեմ

Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ կոճակին, լրացրեք և ուղարկեք հայտը կամ գրանցվեք անվճար դասին՝ սեղմելով ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ:

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Վարդուհի Օսիպյան

Զբոսավարների պատրաստման հագեցած ու շատ արդյունավետ չորսամսյա դասընթաց, որի շնորհիվ ավելի հարստացրինք Հայաստանի մասին ունեցած մեր գիտելիքները։ Շնորհակալություն մեզ դասավանդող հրաշք մասնագետներին և, առհասարակ, One Way-ի ամբողջ թիմին կազմակերպված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Բոլորին միանշանակ խորհուրդ եմ տալիս մասնակցել։

Հռիփսիմե Ներսիսյան

Շնորհակալ եմ զբոսավարների վերապատրաստման դասընթացների բոլոր դասախոսներից մասնագիտական գիտելիքների անաչառ փոխանցման ու մարդկային որակների համար։ Դավիթ, Նարինե, Արփինե, Լսւսինե, Հռիփսիմե, ես ձեզ շատ սիրեցի <3

Մարի Կարապետյան

Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ համալսարանական 4 տարիների ընթացքում նույնչափ գիտելիք չեմ ստացել, որքան 4ամսյա դասընթացի ժամանակ + ծանոթացել եմ հաճելի մարդկանց հետ, գտել նոր ընկերներ և ոչ միայն 🙂 , սկսել ավելի շատ սիրել Հայաստանը.. Շնորհակալություն One way training-ի թիմին` հրաշք մտահղացման, և մեր ամբողջ դասախոսական անձնակազմին` նվիրված ու արդյունավետ դասավանդելու համար.. !!

Ստելլա Ավագյան

Հրաշք կազմակերպվածություն, հրաշք Դավիթ և թիմ։ Մեկ ակնթարթի պես անցավ այն ժամանակը, որը ծախսեցինք դասերի ընթացքում, արդյունքում ստացանք կոմպլեկտավորված, բազմաբնույթ, բավականին հարուստ գիտելիքներ, որոնք կօգնեն ավելի պրոֆեսիոնալ զբոսավար դառնալ:

Վարդուհի Գրիգորյան

Ողջունում եմ այն լսարանին, որն իմ գրառումը կարդում է։ Հարգելիներս' մասնակցելով ,,Զբոսավարների պատրաստման 4,, չորս ամսյա դասընթացին' ձեռք ենք բերել այն հմտություններն ու բարձրակարգ գիտելիքներն, որն անհրաժեշտ է այս' շատ կարևոր մասնագիտությանը։ Իսկ ինչ վերաբերում է ONE WAY տուռին'արդի մրցակցային դաշտում նվիրումով, տեղեկատվական մեծ բազայով հագեցած եք աշխատում, որի համար անչափ շնորհակալ եմ։ Սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն, այլ փաստեր։ Վստահ և միանշանակ' այլընտրանք չկա �

Տաթև Թադևոսյան

Շնորհակալ եմ շատ այն բովանդակալից 4 ամիսների համար, որ անցկացրել եմ One way-ի զբոսավարների պատրաստման դասընթացի շրջանակներում: Բանիմաց ու հոյակապ դասախոսական կազմ, ովքեր կիսվեցին իրենց գիտելիքներով ու փորձով:

Վահագն Վասիլյան

Շատ լավ և բովադակալից զբոսավարների դասընթացներ որոնց մասնակցելով ձեռք բերեցի անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի հիմա աշխատեմ որպես զբոսավար։ Շատ շնորհակալություն Դավիթին և Նարիներին և մեր մնացած դասխոսներին, Արփինեին, Լուսինեին, Հռիփսիմեին յուրաքանչյուր թեմա հանգամանալից բացատրելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն One Way tour-ին հրաշալի դասընթացներ կազմակերպելու համար։ Շատ կուզենամ մասնակցել նաև այլ դասընթացների եթե ժամանակ գտնեմ։

Արմեն Ալիխանյան

Հրաշալի չորսամսյա դասընթացները և գործնական պարապմունքներ։ Արհեստավարժ դասախոսական կազմ, գործող գիտնականներ և գիտական աշխատողներ։ Մասնակցելով դասընթացներին, դուք ձեռք կբերեք և նոր մասնագիտություն, և մեր հայրենիքի մասին ընդգրկուն տեղեկատվություն բոլոր ոլորտներից։

Գայանե Գրիգորյան

Հայաստանը յուրովի սիրելու հայրենիք է և այդ յուրովի սիրելու ու ճանաչելու հնարավորությունը մեզ ընձեռվեց ONE WAY TRAINING-ի շրջանակներում իրականացվող զբոսավարների պատրաստման դասընթացների շնորհիվ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բարեհամբույր, բանիմաց և հոգատար դասախոսներին՝ Գառնիկին, Դավիթին, Նարինեին:Ինչպես նաև դասընթացները համակարգող մեր սիրելի Ռիմային՝ այս չորս ամիսները մեր կողքին լինելու և համբերատար հարցերին պատասխանելու համար։ Շնորհակալությու՜ն🫶🏼

Լուսիենե Մալխասյան

Զբոսավարների պատրաստման դասընթացին մասնակցելը իմ կողմից ճիշտ որոշման կայացում էր, ինչի մեջ ավելի համոզվեցի պրակտիկ դասերին մասնակցելուց հետո: Այն և՛ մատչելի էր, և՛ արագ և ՛ պրակտիկ բոլոր առումներով: Դասախոսները լավագույն մասնագետներից էին, ինչը շատ պարզ երևում էր դասընթացի ողջ ընթացքում: Հատուկ շնորհակալություն նաև իմ պրակտիկայի ղեկավար կամ ուղեկից գիդին՝ Տաթևին՝ պրակտիկան լավ ու ուրախ մթնոլորտում կազմակերպելու, լավ բացատրելու, նաև մեզ ճիշտ ուղություն ցույց տալու համար: Չմոռանամ նշել նաև Ռիմային, ում միշտ դիմել եմ տարբեր հարցերով և միշտ հարցերս լուծում ու պատասխան են ստացել: Շնորհակալություն ONE WAY-ի ողջ անձնակազմին դասընթացը ստեղծելու և ընթացիկ դասապրոցեսը լավ կազմակերպելու համար: Կարևորներից մեկն այն էր, որ դասապրոցեսի և գործնական դասերի ընթացքում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, որոնց հետ ունեցած հիշողությունները անմոռանալի են: Շատ շնորհակալություն! Հ. գ. Չմոռանամ նաև շնորհակալություն հայտնել վարորդներին՝ մեր տեղափոխումն անվտանգ ու ապահով իրականացնելու և մեզ հանդուրժելու համար:

Գևորգ Մաճկալյան

Շնորհակալ եմ ONE WAYTRAINING-ին կազմակերպած որակյալ դասընթացների համար։ Զբոսաշրջության ոլորտում նոր մասնագիտություն ձեռք բերելու համար միանշանակ կարող եք դիմել այս կազմակերպությանը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դասընթացները համակարգող Ռիմա Պողոսյանի պրոֆեսիոնալ աշխատանքը։

Աշխեն Մեսրոպյան

Ինֆորմացիայով լեցուն 4 ամիսներ և գործնական դասեր։ Շնորհակալություն One way թիմին

Անուշիկ Գասպարյան

Շնորհակալություն ONE WEY TRAINING-ին, Լիլի Երիցյանին, մեր սիրելի և հարգելի դասախոսներին։ Նրանց շնորհիվ համալրեցինք մեր գիտելիքների պաշարը, որը կուղեկցի մեզ ողջ կյանքում։ Սիրելի՛ ուսանողներ, դուք կատարել եք ճիշտ ընտրություն՝ ONE WAY TRAINING-ը:

Յուլյա Հարությունյան

Հնարավորություն ունեցա մասնակցելու One Way Training-ի դասընթացին, որոնց ընթացքում ձեռք բերեցի նոր գիտելիքներ Հայաստանի մասին, յուրովի սկսեցի նայել հարուստ պատմություն ունեցող իմ երկրին։ Շնորհակալ եմ լավ պատրաստված դասախոսական կազմին, դասընթացի պատսխանատուին, սիրալիր ու դրական խմբին։

Արմինե Ադամյան

Վերջին 4 ամիսների ընթացքում, ձեր շնորհիվ ստացա բազմակողմանի գիտելիքներ, նորովի բացահայտեցի ու էլ ավելի սիրեցի Հայաստանս։ Այստեղ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք հիացնում են իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով և բարեհամբույր վերաբերմունքով։ Հատուկ շնորհակալություն Լիլի Երիցյանին` իր կատարած փայլուն աշխատանքի համար։

Հովհաննես Սահակյան

Շնորհակալություն եմ հայտնում ONE WAY TRAINING ընկերությանը այս 4 ամիսների համար, որոնք տվեցին գիտելիքի մեծ պաշար, սեփական երկիրը տեսնելու և այն բացահայտելու անսպառ ցանկություն: Շնորհակալություն եմ հայտնում դասախոսական անձնակազմին փայլուն աշխատանքի համար:

Արինա Մելիքսեթյան

ONE WAY TRAINING-ի կազմակերպած դասընթացի շնորհիվ ավելի շատ սիրեցի ու ճանաչեցի ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ձեռք բերեցի հրաշալի ընկերներ: Շատ շնորհակալ եմ պրոֆեսիոնալ, բարեհամբույր դասախոսական կազմին մեզ գիտելիքներ փոխանցելու, իրենց փորձով կիսվելու և լավ մթնոլորտում դասեր կազմակերպելու համար: Շնորհակալ եմ իմ շատ սիրելի Լիլի Երիցյանին՝ միշտ մեր կողքին լինելու և օգնելու համար: Միանշանակ ճիշտ որոշում եմ կայացրել և ընտրել հենց ձեր կազմակերպած դասընթացը: ONE WAY-ը լավագույնն է:

Մարիետա Սիմոնյան

Ամենալավ միջոցը սեփական հայրենիքը ճանաչելու` One Way-ի դասընթացներն են, որն անցկացվում է լավագույն մասնագետների կողմից։ Թերևս հայրենիքը արմատապես ու ճիշտ ճանաչելը լավագույնն է, որ մենք կարող ենք անել մեր Հայաստանի համար։ Սեր դեպի հայրենիք անսահման է... Լավագույն 4 ամիսները` լավագույն դասախոսների, լավագույն կազմակերպչական անձնակազմի և լավագույն ուսանողների հետ։ Շնորհակալ եմ բոլորից` ստացած գիտելիքի և ջերմության համար։

Աիդա Խաչատրյան

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ONE WAY-ի դասավանդող անձնակազմին նման հոյակապ մարդկային հատկանիշների, գիտելիքների նմանը չունեցող պաշար փոխանցելու համար։ Մենք ճանաչեցինք և սիրեցինք Հայաստանը յուրովի և այժմ ավելի մեծ եռանդով և ուժով պետք է ձեռնամուխ լինենք օտարների և մեր հարենակիցների համար բացահայտելու ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ Կարծում եմ կայացրել եմ կյանքիս ամենաճիշտ որոշումներից մեկը, միանալով ONE WAY-ի դասընթացներին, քանզի բացի գիտելիքից, այստեղ ձեռք բերեցի անկեղծ ընկերներ:

Լեռնուհի Մխիթարյան

Կյանքիս լավագույն 4 ամիսները ONE WAY TRAINING-ի հետ, ամենաջերմ խումբը, ամենաբանիմաց, սրտացավ ու հայրենիքիս նվիրված մասնագետները, ամենամեծ գիտելիքների պաշարը Հայաստանի ու հայի մասին։ Երջանիկ եմ, որ ընտրեցի հենց ձեզ , որ սերս երկրիս հանդեպ ու այն ճիշտ ու գրագետ ներկայացնելու ձգտումս ու պատասխանատվությունս բազմապատկվեց։

ՆԱԽՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԱՅԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ՈՐ ԿՀԵՏԱՔՐՔՐԵՆ ՔԵԶ

Դասընթացի արդյունքում մասնակիցները կունենան հյուրընկալության գործառույթների և կառավարման բազմազան ասպեկտներին վերաբերող գիտելիքներ՝ զբոսաշրջության տեսակները և նրանց դերը Հայաստանում, հյուրանոցների հիմնական ստորաբաժանումների եւ նրանց պարտականությունների հիմնական առանձնահատկությունները, հաճախորդներին ծառայությունների տեսակները և մատուցման ուղիները:լ տրամադրված ծառայությունները, լավ ծառայություն մատուցելու համար:

  • 8
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

Դասընթացի արդյունքում սկսնակ ավիադիսպետչերները կսովորեն AMADEUS ծրագիրը, կտիրապետեն ավիատոմսերի վաճառքի հմտություններին, ինչպես նաև...

  • 8
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

Դասընթացի արդյունքում մասնակիցների ձեռք կբերեն հիմնական գիտելիքներ և հմտություններ, հաճախորդի հետ աշխատանքի հիմնական սկզբունքներ, արտագնա տուրիզմի

  • 8
    շաբաթ
  • 2 օր
    շաբաթական
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ

ԳՐԵՔ ՄԵԶ










  • 48 դաս
  • 3 օր շաբաթական
  • 2 ժամ օրական
Սկիզբ՝ 21.10.24
Ավարտ՝ 19.02.25

Գրանցման վերջնաժամկետը՝ 03.10.2022