ԲԼՈԳ

Ձեռք բեր նոր մասնագիտություն նոր տարում

Ձեռք բեր նոր մասնագիտություն նոր տարում

10.12.18

Եթե ցանկանում եք նոր տարում փոխել գործունեության ոլորտը ու ձեռք բերել նոր մասնագիտություն, եթե դեռ փորձում եք հասկանալ, թե որն է այն մասնագիտությունը, որ է՛լ ավելի շատ հետաքրքրություն կմտցնի Ձեր կյանք և որից է՛լ ավելի մեծ բավականություն կստանաք և որը, ինչու ոչ, է՛լ ավելի մեծ եկամուտ կբերի, խորհուրդ ենք տալիս կարդալ այս հոդվածը:

Ձեռք բեր նոր մասնագիտություն նոր տարում
Ձեռք բեր նոր մասնագիտություն նոր տարում

Հետհայացք

Նախորդ հոդվածներում անդրադարձել ենք արդի իրականության մեջ ահռելի ծավալների հասնող ինքնակոչության օրինակներին. լեզվի ոչ մասնագիտական իմացությամբ թարգմանիչներ, մանկավարժական էթիկայից և հոգեբանությունից անտեղյակ ուսուցիչներ, սպասարկման էթիկայից և տակտից զուրկ մենեջերներ, աշխարհագրություն և պատմութուն չիմացող զբոսավարներ: Անդրադարձ եղել է նաև նորավարտների առաջ ծառացած հիմնախնդրին, այն է՝ աշխատանքային փորձին, մասնագիտական ոլորտը փոխել ցանկացողների առաջ ծագած ընտրության դժվարություններին:

Եթե բաց եք թողել նախորդ հոդվածները, խորհուրդ ենք տալիս անպայման կարդալ. Հայաստանի ամենապահանջված մասնագիտությունները, Ինքնակոչ և պրոֆեսիոնալ մասնագետների հավերժ պայքարը, Աշխատանք գտնելու լավագույն ճանապարհները, որտեղ բարձրաձայնել ենք խնդիրները, վերլուծել, եկել եզրահանգման՝ առաջարկելով լուծումների մեր տարբերակները: Վերջիններս իմաստային տեսանկյունից եղել են նույնը. լինել լավագունը ընտրած ոլորտում, իսկ դրան հասնելու ճանապարհին անդադար աշխատել սեփական անձի բազմակողմանի զարգացման վրա:

Ձեռք բեր նոր մասնագիտություն նոր տարում
Ձեռք բեր նոր մասնագիտություն նոր տարում

Նորը

Նոր Տարի: Շատերիս ամենասիրելի տոնը, որի անվան առաջին բաղադրիչը ստիպում է ակամայից սկսել մտածել նոր տարում նորի մասին. նոր մեքենա, նոր բնակարան, նոր տարում նոր վայրերի ու երկրների այցելություն, նոր աշխատանք և, իհարկե, նոր մասնագիտություն: Այս «նորը» շատ հաճախ պարզապես գերոգևորության արդյունք է, որը երբեմն հասցնում է նոր արդյունքի, կամ այդպես էլ մնում է պարզապես հերթական «նոր» ու կյանքի չկոչված գաղափար՝ արդարացված ամենասովորական ու ամենատարօրինակ պատճառաբանություններով:

Առաջին քայլը կատարելու մեր առաջարկը

Նոր տարում նոր մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների համար ONE WAY GROUP-ը 2015թ մեկնարկեց ONE WAY TRAINING պրոյեկտը և որակյալ մասնագետ դառնալ ցանկացողներին սկսեց առաջարկել մի շարք երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացներ, որոնց ընտրության շեշտը դրված էր մասնագիտության պահանջարկի վրա. զբոսավարների, հյուրանոցային կառավարման մասնագետների, հարսանեկան հանդիսությունների կազմակերպիչների, կարի եվ ձևավորման, DJ basic express դասընթացներ, որոնց ընթացքում տրամադրվում են այն բազային գիտելիքները, որոնց վրա հետագայում նպատակասլաց ու աշխատասեր ապագա մասնագետները սկսում են ստեղծել որակ:

Ձեռք բեր նոր մասնագիտություն նոր տարում