Բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին ստանում են մասնակցության վկայականներ:
Որոշ դասընթացներ (Օրինակ՝ Ներգնա տուր մենեջերների պատրաստման դասընթաց, Զբոսավարների պատրաստման դասընթաց) ավարտած մասնակիցների արդեն ապահովել ենք աշխատանքով ONE WAY-ում, կամ ուղղորդել համապատասխան ազատ հաստիք ունեցող կազմակերպություններ, վերջինների կողմից հետաքրքրություն ցուցաբերելու արդյունքում: Սակայն, պետք է նշենք, որ աշխատանքի տեղավորման հարցում աջակցությունը մեր կողմից պարտադիր չէ:
Դասընթացները հիմնականում անց են կացվում խմբակային տարբերակով, սակայն, որոշ դեպքորում, կարող ենք կազմակերպել նաև անհատական հիմունքներով:
Դասընթացի 100% փոխհատուցում լինում է միայն այն դեպքում, երբ` 1. մասնակիցը առավելագունը 2-րդ դասից հետո փաստարկներով ներկայացնում է դասընթացը իր համար արդյունավետ չլինելու պատճառները 2. չի տրամադրվում լիարժեք գիտելիք դասընթացի շրջանակներում:
Դասընթացների համար վճարումը կատարվում է նախապես: