դասընթացներ
ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄ
Գրանցվել անվճար բաց դասինԴասընթացավար՝ԱՆՆԱ ԲԱԽՇՅԱՆՍԻՍ ԹԱՈՒՆ ՏՈՒՐ ՍՊԸ նօրեն Տիրապ
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Գրանցվել անվճար բաց դասինդասընթացավար ՝ Աննա ԱռաքելյանՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտ
ԱՄԱԴԵՈՒՍ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Գրանցվել անվճար դասընթացինԵրաշխավորում ենք հիմնային գիտելիքների տրամադրում և ուս
ՆԵՐՔԻՆ ԵՎ ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Գրանցվել անվճար բաց դասինԴասընթացը ներառում է ՝Տուր օպերեյթինգՏուրիզմի մարքեթինգ
ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Գրանցվել անվճար դասընթացինԵրաշխավորում ենք՝1. Հիմնային գիտելիքների տրամադրում և
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Տիրապետի՛ր հյուրանոցային գործին, հյուրատան բիզնեսի կառավարման հմտություններին եր
ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Բացահայտի՛ր հայկական մշակույթը, դարձի՛ր զբոսավար: Դասընթացը ներառում է՝1. Հայաս

ԴասԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ
ONE WAY ACADEMY-ում դասավանդում են մասնագիտական բարձր որակավորմամբ դասընթացավարներ, ովքեր տուրիզմի ոլորտում ունեն երկար տարիների հարուստ փորձ: Մեր կողմից ներկայացվող ուսումնական ծրագրերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում արդեն փորձառու մասնակիցների համար: Ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտներն այսօր համալրում են ոլորտի մասնագետների շարքերը՝ զբոսավարության, արտագնա և ներգնա տուրիզմի, հյուրանոցային գործի կառավարման, ավիադիսպետչերի, տուրիստական բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում: Մեր նպատակն է մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ փոխանցել նրանց, ովքեր ուզում են ձեռք բերել նոր մասնագիտություն:
1998-2004 թթ. ավարտել է ԵՊՀ պատմության Ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան: 2013 թ-մինչ այսօր աշխատում է ՀՀԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտում որպես գիտաշխատող: 2016թ.-ից «ONE WAY ACADEMY» -ի Զբոսավարների ուսուցման դասընթացի շրջանակներում դասավանդում է Հայոց Պատմություն և Աշխարհագրություն առարկաները: 2008 թ-ից մինչ այսօր հանդիսանում է «Ճանապարհորդ» արշավախմբի համահիմնադիր և ուղեկցող գիդ:
Դավիթ Դավթյան
պատմաբան
Զբոսավարների ուսուցման դասընթացավար
2001-2008թթ. ավարտել է ԵՊՀ պատմության Ֆակուլտետի արվեստաբանության բաժնի բակալավրիատն ու մագիստրատուրան: 2016թ.-ից մինչ օրս դասավանդում է «ONE WAY ACADEMY»-ի Զբոսավարների ուսուցման դասընթացի շրջանակներում Հայ Արվեստ և Ճարտարապետության պատմություն:
2013-2018 ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամում «Զբոսավարների պատրաստման» ծրագրի շրջանակներում դասավանդել է Հայ Արվեստի և ճարտարապետության պատմություն:
2008 թ-մինչ այսօր հանդիսանում է «Ճանապարհորդ» արշավախմբի համահիմնադիր և ուղեկցող գիդ։
Նարինե Շալունց
արվեստաբան
Զբոսավարների ուսուցման դասընթացավար
Ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը որպես ասպիրանտ: 2010 թ.-ից աշխատում է Մաշտոցյան Մատենադարանում, որպես ձեռագրագետ ու ավագ գիտաշխատող: 2014թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դասավանդել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Աստվածաբանության ամբիոնում մի շարք մասնագիտական առարկաներ: Դասավանդում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ONE WAY ACADEMY-ում որպես Զբոսավարների ուսուցման դասընթացի մասնագետ: Մասնակցել է հայաստանյան և միջազգային բազմաթիվ գիտաժողովների, աշխատաժողովների տարբեր երկրներում, հանդես եկել բանախոսություններով: Հեղինակ է հրատարակված գիտական, գիտահանրամատչելի մի շարք հոդվածների
Գառնիկ Հարությունյան
աստվածաբան
Զբոսավարների ուսուցման դասընթացավար
Մասնագիտական կրթությունը ստացել է Հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջում, Հայկական բժշկական ինստիտուտում, Առողջապահության ազգային ինստիտուտում որպես բժիշկ-ռևմատոլոգ: Աշխատում է որպես առաջին օգնության դասախոս Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայում: 2020թ-ից դասավանդում է Առաջին օգնություն ONE WAY ACADEMY -ի Զբոսավարների ուսուցման դասընթացի շրջանակներում: Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների:
Սաթենիկ Թոսունյան
բժիշկ-ռևմատոլոգ
Զբոսավարների ուսուցման դասընթացավար
Ավարտել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը մանկավարժի որակավորմամբ: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես վիճակագրության վարչության մասնագետ: 2014-2016թթ-ին աշխատանքի է անցել Երկիր մեդիա հեռուստաընկերությունում որպես լրագրող և հաղորդավար՝ մասնակցելով մշակութային մի շարք հաղորդաշարերի ստեղծման ընթացքին: 2017թ-ից Առաջին ալիքում զբաղեցրել է լրագրողի հաստիք առաջատար մի շարք ծրագրերում, ինչպիսիք են «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք», «Բացահայտիր Հայաստանը» և այլն: 2020թ-ին ONE WAY TOUR ընկերությունում ավարտելով Զբոսավարների ուսուցման դասընթացը՝ անցել է աշխատանքի որպես զբոսավար: 2022թ-ից մինչ օրս զբաղեցնում է ONE WAY ACADEMY ծրագրերի պատասխանատուի հաստիքը:
Լիլի Երիցյան
ONE WAY ACADEMY ծրագրերի պատասխանատու
Զբոսավարների ուսուցման դասընթացավար
Մասնագիտական կրթություն է ստացել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում: 2017թ-ին ավարտելով Զբոսավարների ուսուցման դասընթացը՝ առ այսօր աշխատում է ONE WAY տուրիստական ընկերությունում որպես զբոսավար՝ ուղեկցելով տուրիստական խմբեր Հայաստանի բոլոր ուղղություններով: 2021թ-ից Զբոսավարների ուսուցման դասընթացի շրջանակներում իրականացնում է գործնական տուրերը՝ մասնակիցների հետ կիսելով մասնագիտական գիտելիքներն ու հարուստ փորձը:
Եգոր Նադրյան
զբոսավար
Զբոսավարների ուսուցման դասընթացավար
Ավարտել է Կոտայքի մարզի Աբովյանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը: Տուրիզմի ոլորտում աշխատում է 2003թ-ից որպես ավիատոմսերի վաճառքի մասնագետ: ONE WAY ACADEMY-ում դասավանդում է 2016թ-ից որպես Ամադեուս ծրագրի ուսուցման մասնագետ:
Կարինե Մուրադյան
Ամադեուս ծրագրի մասնագետ
Ամադեուս ծրագրի ուսուցման դասընթացավար
Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում, Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանում, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունում, այնուհետև՝ Տուրիզմի հայկական ինստիտուտ ՌՏՄԱ մ/ճ-ում, զբաղեցնելով տարբեր հաստիքներ՝ գիտության գծով մեթոդիստ, ուսումնական մասի ղեկավար, իսկ 2022 թ.-ից առ այսօր հանդիսանում է կառույցի փոխտնօրենը: Դասավանդում է Տուրիզմի հայկական ինստիտուտում, Երևանի պետական տարածաշրջանային քոլեջում: Մասնակցել է տարբեր վերապատրաստման ծրագրերի Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Նաիրա Նալբանդյան
Տուրիզմի հայկական ինստիտուտ ՌՏՄԱ-ի մ/ճ տնօրեն
Ներքին և ներգնա տուր մենեջերների ուսուցման դասընթացավար
Արտագնա տուրիզմի ոլորտում ունի ավելի քան 17 տարվա փորձ: ONE WAY ACADEMY-ում դասախոսում է 2017թ.-ից: Ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետը: Նույն համալսարանում աշխատել է որպես մեթոդիստ, այնուհետև մի շարք տուրիստական ընկերություններում որպես մարքեթինգի բաժնի ղեկավար, արտագնա տուր մենեջեր: Անցել է վերապատրաստման մի շարք ծրագրեր՝ մասնագիտանալով արտագնա տուրիզմի ոլորտում:
Ռուզաննա Գրիգորյան
արտագնա տուր մենեջեր
Արտագնա տուր մենեջերների ուսուցման դասընթացավար
TATIOSA Հայկական առաջին առցանց ամրագրումների և հյուրանոցների կառավարման հարթակի (PMS & Channel Manager) հիմնադիր տնօրեն,
Հյուրանոցների կառավարման, առօրյա աշխատանքների, արդյունավետության և շահութաբերության զարգացման մասնագետ,
Հյուրանոցների ընդհանուր կառավարման և ռազմավարության մշակման մասնագետ:

Սարօ Թաթյոս
գործառնական և պրոյեկտ մենեջեր
Հյուրանոցային գործի կառավարման դասընթացավար
«ԹԱԹՅՈՍԱ» ՍՊԸ-ի Շուկայի զարգացման տնօրեն, ունի 10 տարվա փորձ` հյուրընկալության, վաճառքի և առցանց տուրիստական գործակալությունների (OTA) կառավարման ոլորտում:
Աշխատել է ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարբեր, տեղական և միջազգային հյուրանոցների հետ։

Լորա Զապունեան
Եկամտաբերության և վաճառքի մենեջեր
Հյուրանոցային գործի կառավարման դասընթացավար
Աննա Առաքելյան
Աննա Առաքելյան
Աննա Առաքելյան
Աննա Առաքելյան
Հանդիսանում է International Institute for Ethical Governance and Accountability (IIEGA) միջազգային կազմակերպության խորհրդատուների խորհրդի անդամ, զբաղեցրել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, ղեկավարել է տարբեր կրթական կառույցների առանցքային ստորաբաժանումներ։ Հանդիսանում է կառավարման, զբոսաշրջության, մշակույթի և կայուն զարգացման գծով ԵՄ․ ՄԱԿ և ԱՄՆ ԱԶԳ և պետական համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, արժանացել է «Տարվա լավագույն դասախոս»-ի կոչմանը։ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մշակել և ղեկավարել է «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Հանդիսանում է Արա Երնջակյանի հեղինակած «Հորացիոյի գաղտնիքը» գրքի թարգմանիչը։

Զբոսաշրջության ոլորտում միջազգային ծրագրերի փորձագետ
Տուրիստական բիզնեսի կառավարման դասընթացավար
Մեր մասին
ONE WAY ACADEMY-ն հանդիսանում է 2011 թ.-ին հիմնադրված
ONE WAY GROUP ընկերության անդամ:
2015թ.-ին ընկերությունը հիմնեց կրթական բաժին՝ անվանելով այն ONE WAY TRAINING, որի մեկնարկը տրվեց Զբոսավարների ուսուցման դասընթացով: Տարիների ընթացքում ընկերությունը հաջողությամբ նախաձեռնեց ոլորտի նոր դասընթացներ, որոնց պահանջարկը ամեն տարի աճում է:
2024թ.-ին ONE WAY TRAININGS-ը վերանվանվեց ONE WAY ACADEMY, որն այսուհետ հանդես է գալու ինչպես հիմնական, այնպես էլ նոր դասընթացներով ու նախագծերով:
ONE WAY ACADEMY-ն առաջարկում է՝
- Տուրիստական բիզնեսի կառավարում
- Անգլերեն և ռուսերեն զբոսավարների համար
- Մուտքի վիզայի լրացման կարգը
- Զբոսավարների ուսուցում
- Զբոսավարների վերապատրաստում
- Արտագնա տուր մենեջերների ուսուցում
- Ամադեուս ծրագրի ուսուցում
- Հյուրանոցային գործի կառավարում
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք դասընթացների ավարտին տրամադրվում են վկայականներ:
Բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին ստանում են մասնակցության վկայականներ:
Արդյո՞ք աջակցում ենք աշխատանքի տեղավորման հարցում:
Ընկերության կողմից աշխտանքի տեղավորման աջակցությունը պարտադիր պայման չէ: Բայց որոշ դասընթացներ, ինչպես՝ Ներգնա և ներքին տուր մենեջերների ուսուցման դասընթացը, Արտագնա տուր մենեջերների ուսուցման դասընթացը ավարտած մասնակիցներին ուղղորդում ենք համապատասխան ազատ հաստիք ունեցող կազմակերպություններ: Զբոսավարների ուսուցման դասընթացի մասնակիցներից լավագույններին ապահովում ենք զբոսավարի աշխատանքով ONE WAY տուրիստական ընկերությունում:
Արդյո՞ք անցկացվում են անհատական դասընթացներ:
Դասընթացները հիմնականում անցկացվում են խմբակային տարբերակով, սակայն, որոշ դեպքերում, կարող ենք կազմակերպել նաև անհատական դասեր:
Դասընթավի վճարումը ինչպե՞ս է կատարվում:
Կախված դասընթացի տևողությունից՝ վճարումը կատարվում է մաս-մաս, ամեն ամսվա առաջին դասի օրը: Իսկ մեկամսյա դասընթացի արժեքը վճարվում է նախապես: