Հայկական տուրիստական շուկան ամեն տարի ներկայանում է նոր հնարավորություններով ու առաջարկներով: Հաշվի առնելով ոլորտը տարբեր մասնագիտություններով համալրելու պահանջարկը՝ ONE WAY ACADEMY-ն նախաձեռնեց մի շարք դասընթացներ:
Մեկնարկը տրվեց 2015թ.-ին Զբոսավարների ուսուցման դասընթացով՝ ելնելով մասնագետների մեծ թվի պահանջարկից: Տարիների ընթացքում զբոսավարությունը դարձավ զարգացող մասնագիտություն, և ամեն տարի պարբերաբար կազմակերպվող դասընթացի արդյունքում մեր շրջանավարտների մեծ մասն այսօր համալրել է ոչ միայն ONE WAY-ի թիմը, այլև ոլորտն առհասարակ:
Առաջնորդվելով հաճախորդների հարցումներով՝ մենք տարիների ընթացքում համալրեցինք մեր ընկերության կողմից կազմակերպվող դասընթացները նորերով, ինչպես՝ Արտագնա, Ներգնա և ներքին տուր մենեջերների ուսուցում, Հյուրանոցային գործի կառավարում, Ամադեուս ծրագրի ուսուցում, Մուտքի արտոնագրի լրացման կարգը, Տուրիստական բիզնեսի կառավարում:Այս հիմնական նախագծերի շարքում պարբերաբար իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ և ONE TALK ձևաչափով հանդիպումներ բիզնեսի, մարքեթինգի, տուրիզմի ոլորտի հաջողակ գործարարների հետ, ովքեր կիսվում են իրենց հաջողության պատմություններով ու մասնագիտական փորձով:
Դասընթացները հաջողությամբ իրականացնելու տարիների մեր փորձը, մասնագիտական գիտելիքներ ու դասավանդման հարուստ փորձ ունեցող մեր դասընթացավարները, ինչպես նաև գոհունակ շրջանավարտները, ովքեր հաջողությամբ աշխատանքի են անցել ոլորտի մի շարք կազմակերպություններում, լավագույն գնահատականն են կատարված աշխատանքի, ինչպես նաև նոր ծրագրերի մեծ պահանջարկի: