Ի՞ՆՉ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ

Ի՞ՆՉ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ

Թափուր հաստիքի համար դիմել են երկու թեկնածու՝ նույն կրթությամբ և աշխատանքային փորձով: Այդ դեպքում ո՞ր թեկնածուին կընտրի գործատուն: 

Այսօր աշխատաշուկայում ավելի կարևոր են դառնում ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլ նաև աշխատելու մոտեցումը, մտածողությունը և աշխատանքային պայմաններին հարմարվելու կարողությունը: Դիպլոմը և փորձը կարևոր են, սակայն, գործատուները հաճախ ուշադրություն են դարձնում այն թեկնածուներին, ովքեր կարողանում են արդյունավետ համագործակցել և արժեք ստեղծել թիմի և կազմակերպության համար: 

Ահա այն հմտությունները, որոնք այսօր առավել կարևորվում են. 

1. Հաղորդակցման հմտություններ 

Գաղափար ունենալը մի բան է, այն փոխանցելը՝ այլ: Գործատուները գնահատում են այն աշխատակիցներին, ովքեր կարողանում են ճիշտ ձևակերպել մտքերը՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր, հասկանալ դիմացինին և ստեղծել առողջ աշխատանքային միջավայր: 

2.Պատասխանատվություն և ինքնակազմակերպում 

Ժամանակին կատարված առաջադրանքը հաճախ ավելի արժեքավոր է, քան իդեալական, բայց ուշ կատարված աշխատանքը: Ինքնակազմակերպված աշխատակիցը չի սպասում մշտական վերահսկման. նա գիտի իր պարտականությունները և պատասխանատվություն է կրում արդյունքի համար: 

3.Թիմում աշխատելու կարողություն 

Այսօր մեծ նախագծերի վրա աշխատում է թիմը, ահա թե ինչու գործատուները փնտրում են նրանց, ովքեր կարողանում են համագործակցել, լսել թիմակիցներին և նպասել ընդհանուր արդյունքին: 

4.Խնդիրներ լուծելու հմտություն 

Խնդիրներն անխուսափելի են, հարցն այն է՝ թե ի՞նչ ես անում դրանք հաղթահարելու համար: Գործատուները հատկապես գնահատում են այն մասնագետներին, ովքեր կարողանում են վերլուծել իրավիճակը, առաջարկել լուծումներ և լինել նախաձեռնող: 

5.Սովորելու և զարգանալու պատրաստակամություն 

Աշխատաշուկան արագ է փոխվում: Նոր գիտելիքների համար բաց լինելը այսօր ոչ թե առավելություն է, այլ՝ անհրաժեշտություն: 

6.Ճկունություն և ադապտացիա 

Նոր գործիքներ, նոր թիմեր, նոր պայմաններ: Ճկուն աշխատակիցը չի վախենում փոփոխություններից, արագ հարմարվում է և շարունակում է արդյունավետ աշխատել: 

7. Մասնագիտական հմտություններ

Իհարկե, առանց մասնագիտական գիտելիքների առաջ գնալ հնարավոր չէ: Սակայն իրական արժեքը ստեղծվում է այն ժամանակ, երբ հմտությունները համադրվում են հաղորդակցման պատասխանատվության և թիմային աշխատանքի կարողությունների հետ: 

Տուրիզմի ոլորտում այս հմտությունները հատկապես կարևոր են: Հաճախորդների հետ աշխատանքի ընթացքում  պահանջվում է ոչ միայն համակարգի տեխնիկական իմացություն, այլ նաև ճիշտ հաղորդակցում, արագ կողմնորոշում և պատասխանատվություն որոշումների համար: 

Հենց այս մոտեցումն է դրված նաև ONE WAY ACADEMY-ի ուսուցման հիմքում, որտեղ մասնագիտկան գիտելիքները փոխանցվում են իրական աշխատանքային մտածողության և գործնական հմտությունների համադրությամբ: 

Lili Yeritsyan

Հեղ.՝ Lili Yeritsyan

Հրապարակվել է ՝ 06 Փետ 2026