
ԻՆՉՈՒ՞ Է ՏՈՒՐԻԶՄԸ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՉ ԹԵ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տուրիզմի մասին շատ հաճախ խոսում են քարտեզներով, երթուղիներով, թվերով: Բայց տուրիստական բիզնեսը միայն վաճառք չէ, այն հսկայական աշխատանք է, առաջինը հենց մարդու մասին:
Տուրիզմը սկսվում է վստահությունից
Զբոսաշրջիկը քեզ պետք է վստահի ոչ թե այն պատճառով, որ դու ունես գեղեցիկ կայք կամ մեծ թիմ, այլ, երբ ինչ-որ մեկը խորհուրդ է տվել օգտվել քո ընկերության ծառայություններից: Այդ պահից տուրիզմը դադարում է լինել երթուղի: Այն դառնում է պատասխանատվություն մարդու զգացողությունների նկատմամբ՝ վստահություն, սպասելիքներ ու տպավորություններ, որոնք դու պետք է փոխանցես քո զբոսաշրջիկին:
Ուղղությունները նման են, մարդիկ՝ ոչ
Տասնյակ տուրիստական ընկերություներ կարող են առաջարկել նույն քաղաքը, նույն հյուրանոցն ու երթուղիները: Բայց երբ մարդիկ վերադառնում են հենց քո առաջարկին, նրանք չեն հիշում տեսարժան վայրի մանրամասները, այլ, զբոսավարի հոգատարությունը, վարորդի պատասխանատվությունը կամ մենեջերի ուշադրությունը տուր փաթեթի իրականացման ողջ ընթացքում: Այստեղ քո մրցակցային առավելությունը դառնում են մարդիկ, ոչ թե փաթեթները:
Մարդկային գործոնը բիզնեսի ռիսկը չէ, այլ՝ արժեքը
Երբ թիմը սովորում է տեսնել մարդուն, ոչ թե հաճախորդին՝
. խնդիրները լուծվում են ավելի արագ
. կոնֆլիկտներ չեն ծագում
. վստահությունը վերածվում է երկարաժամկետ հարաբերության
Թիմը հավաքական մարդն է
Եթե տուրիզմը մարդկանց մասին է, ապա դա սկսվում է ոլորտի ներսում: Որպես ղեկավար դու չես կարող պահանջել հոգատարություն հաճախորդի հանդեպ, եթե քո թիմը չի զգում նույնը ընկերության ներսում:
Զբոսավարը, վարորդը, մենեջերը պարզապես գործառույթ չեն իրականացնում, նրանք պատմության մասնակիցներ են: Եվ միայն այդ դեպքում է հնարավոր ստեղծել այն փորձը, որը մարդիկ հիշում են տարիներով:
Արդյունքում
Ուղղությունները կարող են փոխվել, տուրերի ծրագրերը՝ նույնպես, բայց եթե մարդը հեռանում է զգացումով, որ իրեն լսել են ու սպասում են, նա անպայման կվերադառնա: Եվ հենց դա է տուրիզմի իրական արժեքը:

Հեղ.՝ Lili Yeritsyan
Հրապարակվել է ՝ 23 Դեկ 2025