ԲԼՈԳ

5 հրաշալի ֆիլմ ռասիզմի մասին

24.06.20

Կանաչ գիրք (2018)

 

Ֆիլմը հիմնված է աֆրոամերիկյան դասական երաժշտի և սովորական ակումբում աշխատողի միջև ընկերության իրական պատմության վրա: Ֆիլմի գլխավոր գիծը սկսվում է այն պահից, երբ Թոնին  անցնում է սևամորթ և շատ տաղանդավոր երաժշտի մոտ աշխատանքի, որպես անձնական վարորդ:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

կանաչ-գիրք

Մարշալ (2017)

Տերգուդ Մարշալը առաջին աֆրոամերիկացին էր, ով ԱՄՆ Գերագույն դատարանում նշանակվեց որպես դատավոր, եւ այն մարդըն էր, ով շահեց այն գործը, որի հիման վրա  վերջ տրվեցին դպրոցներում ռասայական տարանջատումներին: Բայց ֆիլմը պատմում է Տերգուդի փաստաբանական կարիերայի արշալույսի մասին, երբ նա վերցնում է մի սեւամորթ վարորդի գործ, որը մեղադրվում էր իր գործատուի վրա սեռական հարձակման մեջ:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :

Մարշալ

Սպասուհին (2011)

Ֆիլմի սյուժեն զարգանում է Ամերիկայի հարավում 1960-ականներին: Սկիտեր անունով մի աղջիկ ով դեռ նոր է ավարտել համալսարանը, վերադառնալով իր փոքրիկ քնկոտ քաղաք երազում էր գրող դառնալ և մեծ ու աղմկոտ աշխարհի մեջ ընկնել: Իր երազանքն իրականացնելուն օգնում են իմաստուն և ծեր սևամորթ կին՝ Էիբիլինը, ով իր ամբողջ կյանքում ծառայում և մեծացնում է  սպիտակամորթ երեխաներին և Միննին,ով համարվում էր քաղաքի ամենալավ  խոհարաը: Այս երեք կանայք միավորվում են և փորձում են գտնել արդարություն, նրանք ուզում էին փոխել կարծրատիպերն ու խտրական վերաբերմունքը: Կարո՞ղ է այս եռյակը դիմադրել ամբողջ աշխարհին:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

Սպասուհին

Թաքնված գործիչներ (2016)

ԱՄՆ-ում հիսունականների վերջին  և վաթսունականների  սկզբին տխուր էր կին լինելը և լինել մարդ ում  մաշկը սպիտակ չէր: Քեթրին Ջոնսոնը, Դորոթի Վոգանը և Մերի Ջեքսոնը բացի նրանից, որ աֆրոամերիկացի կանայք էին, նաև մաթեմատիկոսներ էին և աշխատում էին NASA- ում, որտեղ էլ զբաղվում էին տիեզերական թռիչքների համար անհրաժեշտ հաշվարկներով:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

գաղտնի-գործիչներ

12 տարվա ստրկություն (2013)

Ֆիլմը հիմնված է Սողոմոն Նորթապի «12 տարի ստրկության» ինքնակենսագրական գրքի  վրա:

Սողոմոն Նորթապը ամուսնացած և կիրթ մարդ էր, ով ապրում և աշխատում էր Նյու Յորքում, երբ մի օր երկու հոգի նրան առաջարկում են գրավիչ աշխատանք Վաշինգտոնում: Ժամանելուն պես նա առևանգվում է, ենթարկվում է ստրկության  և ապրում թշվառ կյանքով՝ ընկնելով մի տիրոջ ձեռքից մյուսի ձեռքը:

Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ:

12-տարի-ստրկություն