Ֆիլմեր՝ պարտադիր դիտման համար
15.03.19«Երջանկության ետևից»
Մեր կյանքն անցնում է երջանկության ետևից վազելով: Միայնակ հայրը չնչին աշխատավարձով փորձում է մեծացնել իր որդուն, նրա մանկությունը երջանիկ դարձնել: Սակայն բավարար գումար չունենալով` շուտով որդու հետ միասին հայտնվում է փողոցում: Դժվարություններն ու անհաջողությունները հաջորդում են իրար, սակայն Քրիսը չի հանձնվում. նա գնում է իր երջանկության ետևից:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :
«Ֆորեսթ Գամփ»
Գլխավոր հերոսը՝ Ֆորեսթ Գամփը պատմում է իր կյանքի անսովոր պատմությունը։ Անհավանական կերպով նա դառնում է հայտի ֆուտբոլիստ, վերածվում է պատերազմի հերոսի, հաջողակ բիզնեսմենի։ Ֆորեսթը դառնում է միլիարդատեր, բայց մնում է նույն պարզ ու բարի մարդը։ Հաջողությունները սպասում էին Ֆորեսթին ամենուր: Նա անմնացորդ սիրում էր իր մանկության ընկերուհուն՝ Ջենիին։
Ֆիլմի հիմքում Ուինսթոն Գրումի համանուն վեպն է, որը լույս է տեսել 1986 թվականին։
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :
«Կյանքը հիասքնաչ է»
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար էին ուղարկվել հրեաներ՝ հայր (Գվիդոն) և փոքրիկ որդին: Գվիդոի կինը, Դոռան, ինքնակամ գնաց իրենց հետ: Ժամանելով համակենտրոնացման ճամբարներ, ծերունիներին և երեխաներին ցնցուղի պատրվակով սպանում էին գազային խցերում: Գվիդոն փրկում է իր որդուն և ասում է նրան, որ այն ամենն ինչ կատարվում է, դա խաղ է, և որպես մրցանակ լինելու է իսկական տանկ, որին կարժանանա այն տղան, ով կկարողանա թաքնվել վերահսկողներից, չի լացի, չի բողոքի: Եվ երեխան հավատում է հորը, չնայած այն ամենի, ինչ կատարվում է իր շուրջ՝ մահ, ցավ, արյուն: Հայրն էլ իր կողմից անում է ամեն ինչ, որպեսզի տղան հավատա խաղին և ողջ մնա:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :
«Միլիոնատերը ետնախորշից»
Ֆիլմն անգրագետ մի տղայի՝ Ջամալ Մալիկի կյանքի պատմությունն է։ Ֆիլմի գործողություններն սկսվում են Մումբայի ոստիկանական բաժանմունքում, որտեղ հարցաքննում են Ջամալին։ Նա մասնակցում է Հնդկաստանի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ խաղին, և նրան մնում է պատասխանել ընդամենը 1 հարցի՝ 20 000 000 ռուպ ստանալու համար։ Ոստիկանությունը կասկածում է նրան խաբեության մեջ և ցանկանում է պարզել, թե ինչպես է Ջամալը կարողանում պատասխանել բոլոր հարցերին:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :
«Դաշնակահարը»
Ֆիլմը պատմում է ազգությամբ հրեա դաշնակահարի մասին: Երկրորդ համաշխարհայինի տարիներին, ստիպված լինելով ապրել Վարշավայում, նա կամա թե ակամա, «ըմբոշխնում է» նվաստացումների, տառապանքի և պայքարի համը: Նահանջող գերմանական բանակի սպաներից մեկը հայտնաբերում է նրան ռմբակոծությունից կործանված քաղաքում և օգնում է կենդանի մնալ:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :
«Բռնի՛ր ինձ, թե կարող ես»
Երիտասարդ Ֆրենկը 20 տարեկանում արդեն մեծ հաջողությունների է հասել: Նա հասցրել է առանց հատուկ կրթություն ստանալու բժիշկ, փաստաբան ու օդաչու աշխատել: Սրամիտ, խորամանկ ու համարձակ Ֆրենկը նաև անթերի կեղծում է փաստաթղթերն ու չեկերը, ինչի հաշվին էլ այդքան երիտասարդ տարիքում արդեն միլիոնատեր է: Սակայն Ֆրենկի կյանքում ամեն ինչ չէ, որ այդքան հարթ է ընթանում: Նրա հետքի վրա է ընկնում ոստիկանության գործակալ Կարլ Հենրեթին, որը քնում ու արթնանում է խաբեբային գտնելու անխախտ ցանկությամբ: Նա միաժամանակ և′ հիանում է Ֆրենկի ճարպկությամբ, և′ երազում պատժել հանցագործին: Եվ չնայած գործադրվող բոլոր ջանքերին՝ Կարլը միշտ մի քայլ հետ է մնում Ֆրենկից:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :
«Անտեսանելի կողմը»
Baltimore Ravens թիմի ամերիկյան ֆուտբոլ խաղացաող Մայքլ Օերոյի իրական պատմություն: Աֆրոամերիկացի երիտասարդը մնալով անօթևան, հանձնվում է հարուստ ընտանիքի խնամակալությանը: Նոր միջավայրի կյանքը ամբողջովին փոխում է դեռահասի կյանքը, օգնում է իրականացնել իր ունեցած ներուժը: ԸՆդունվելով Միսիսիպիի համալսարան` նա խաղում է ուսանողական թիմում և սկսում է ճանաչել խաղի գաղտնի կողմերը, սովորում է ռազմավարական ու մարտավարական վերլուծություններ անել: Իմանալով, որ խաղում շատ հաճախ ուղեղն է հաղթում մկաններին, շուտով Մայքլին կօգնի հասնել մասնագիտական լիգա:
Ֆիլմը դիտելու համար սեղմեք այստեղ :