ԲԼՈԳ

Ինքնազարգացումը, որպես բարեկեցիկ ապագայի գրավական

Ինքնազարգացումը` որպես բարեկեցիկ ապագայի գրավական

08.10.18

Արդի կյանքի խելահեղ ռիթմը պարտադրում է ձեռքը դնել իրադարձությունների զարկերակին և ամեն հաջորդ օր մտնել նոր գիտելիքներով, լինի դա մասնագիտական, թե պարզապես առօրյա - կենցաղային: Այս հոդվածում կներկայացնենք ինքնազարգացման անհրաժեշտության պատճառներն ու տարբերակները:

Ինքնազարգացումը, որպես բարեկեցիկ ապագայի գրավական
Ինքնազարգացումը, որպես բարեկեցիկ ապագայի գրավական

Ինքնազարգացման անհրաժեշտության պատճառները

Հոգնել եմ: Որքան հաճախ ենք լսում շրջապատում այս արտահայտությունը: Հոգնում են առօրյա միապաղաղությունից, աշխատանքի վայրում ամեն օր նույն, միմյանցից ոչնչով չտարբերվող ու ոչ մի նոր բան չտվող պարտականություններից, միջանձնային հարաբերությունների նույնությունից: Ու շատ քչերն են գիտակցում, որ այդ «հոգնել եմ»-ի հիմքում ընկած է սեփական անձի զարգացվածության միևնույն աստիճանին մնալու փաստը: Ինքնազարգացման անհրաժեշտության պատճառներից կարևորագույնն ու հիմանականը «չհոգնելն է»: Նոր գիտելիքներ, սեփական անձի մեջ նոր հատկանիշների և ունակությունների բացահայտում, նորը ստեղծելու հնարավորությունների ստեղծում… Մի խոսքով, ինքնազարգացման պարգևը նոր ու ավելի հետաքրքիր և ինչու ոչ է՛լ ավելի բարեկեցիկ կյանքի ապահովումն է:

Ծագում է հարց. ինչպե՞ս:

Ինքնազարգացման տարբերակները

Ինքնազարգացման տարբերակները կախված են նպատակից: Շատ հաճախ ինքնազարգացման համար մարդիկ դիմում են ընթերցանությանը, կինոդիտմանը, ճանապարհորդությանը, երաժշտությանը… Մասնագիտական ինքնազարգացման հարցում օգնության են գալիս կարճաժամկետ կամ երկարաժամկետ դասընթացները, որոնք ապահովում են հենքային գիտելիքներ նոր ոլորտ մտնելու կամ հնում ավելի կայունանալու համար: Նշենք, որ դասընթացներով չի ավարտվում ինքնազարգացումը, քանի որ վերջինս ամենօրյա աշխատանք է առանց որևէ արդարացված դադարի: Սա  է, որ հնարավորություն է տալիս հետագայում դառնալ երազած մասնագետը:

Ինքնազարգացումը, որպես բարեկեցիկ ապագայի գրավական
Ինքնազարգացումը, որպես բարեկեցիկ ապագայի գրավական

Այս տարբերակի կարևորագույն դրական հատկանիշն այն է, որ ինքնազարգացման այս եղանակը հետագայում օգնում է աշխատանք գտնել նոր ոլորտում կամ ունենալ նոր ձեռքբերումներ Ձեր իսկ ոլորտում:

Ինքնազարգացման հարցում իր լուծումն ունի ONE WAY TRAINING–ը, որ որակյալ մասնագետ դառնալ ցանկացողներին առաջարկում է մի շարք երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացներ՝ զբոսավարների, հյուրանոցային կառավարման մասնագետների, հարսանեկան հանդիսությունների կազմակերպիչների, կարի և ձևավորման, dj basic express և այլն:

ONE WAY TRAINING–ի կողմից կամակերպվող դասընթացներին կարող եք ծանոթանալ այստեղ: