ԲԼՈԳ

Նոր նախագծերին ընդառաջ՝ ONE WAY ACADEMY

23.04.24

2015թ.-ին ONE WAY GROUP ընկերությունը հիմնադրեց ONE WAY TARININGS-ը որի նպատակն էր կազմակերպել տուրիզմին առընչվող դասընթացներ և ոլորտը համալրել նոր մասնագետներով: Հայաստանի հիմնական տուրիստական երթուղիները, հայկական մշակութային ժառանգությունը, որոնք մեծ գրավչություն էին ներկայացնում արտերկրից ժամանած զբոսաշրջիկների համար, անհրաժեշտ էր ներկայացնել լավագույնս: Այդ նպատակով ընկերության առաջին դասընթացը Զբոսավարների ուսուցման դասընթացն էր, որը կարճ ժամանակում մեծ պահանջարկ ձեռք բերեց և որի  արդյունքում այսօր շուկան ապահովվել է բազմաթիվ մասնագետներով: Հաջորդիվ դասընթացների շարքը համալրվեց նորերով:

Այսօր մեծ պահանջարկ ունեն Զբոսավարների ուսուցման, Արտագնա և Ներգնա տուր մենեջերների ուսուցման, Հյուրանոցային գործի կառավարման, Ամադեուս ծրագրի ուսուցման դասընթացները: Այս հիմնական ծրագրերին զուգահեռ պարբերաբար կազմակերպվում են նաև ընթացիկ դասընթացներ, ինչպես օրինակ՝ Տուրիստական անգլերենի և ռուսերենի, Զբոսավարների վերապատրաստման, Լեռնային ուղեկցորդի դասընթացները: Հաշվի առնելով երկար տարիների փորձն ու դասավանդող հրաշալի մասնագետների որակյալ ուսուցումը՝ ONE WAY TARININGS-ը որոշեց ներկայանալ նոր գույներով ու նախագծերով:

Ապրիլի 13-ին ONE WAY TOUR-ը կազմակերպել էր ամենամյա Tourism&More կոնֆերանսը, որը կրում էր «Պահպանելով ու ներկայացնելով հայկականը» խորագիրը: Խոսնակները ներկայացրեցին տուրիզմում հայկական մշակույթի պահպանման կարևորությունն իրենց տեսանկյունից: Քննարկվեցին նաև տուրիզմում առկա մի շարք ընթացիկ հիմնախնդիրներ: Կոնֆերանսի շրջանակներում ONE WAY ACADEMY ծրագրերի պատասխանատու Լիլի Երիցյանը հայտարարեց  ONE WAY TRAININGS-ի վերաբրենդավորման մասին:

Ընկերությունն այսուհետ ներկայանալու է որպես ONE WAY ACADEMY՝ հանդես գալով նոր նախագծերով ու ոչ միայն տուրիզմի, այլև հարակից ոլորտների նոր դասընթացներով: Իր գործունեության ընթացքում ակադեմիան ներկայացնելու է նաև նոր համագործակցություններ ինչպես տեղի, այնպես էլ՝ միջազգային կրթական ծրագրերի, կառույցների հետ:

Ընկերության նոր ծրագրերից մեկն էր նաև ONE TALK նախագիծը, որը նույնպես ներկայանալու է նոր գաղափարներով: Նախագծի շրջանակներում կազմակերպվելու են բիզնես հանդիպումներ ու վարպետության դասեր  ոլորտի մասնագետների հետ, որոնք կկիսվեն իրենց փորձով ու հաջողության պատմություններով:

ONE WAY ACADEMY-ն ինքնակրթվելու ճանապարհ է, ինչպես նաև Հայաստանը նորովի բացահայտելու և աշխարհին ներկայացնելու լավագույն ուղին: Այնպես որ, բարի երթ ու նորանոր հաջողություններ: