ԲԼՈԳ

Ճամփորդի՛ր Վարդուհու հետ

15.09.22

Վարդուհի Գուլուլովը 2015թ-ին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2021թ-ին մասնակցելով ONE WAY TRAINING-ի Զբոսավարների պատրաստման դասընթացին՝ աշխատում է ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում որպես զբոսավար: Համարում է այն լավագույն մասնագիտությունը՝ հայրենիքը ճանաչելու և մյուսներին ճանաչելի դարձնելու հնարավորության համար: 

 

Ազգանունս  Ազգանվանս ծագման մասին շատ են հետաքրքրվում ու նաև՝ թե ինչ ազգից եմ։  Ես հայ եմ։ Ազգանվանս սկզբնական տարբերակն ավարտվել է հայկական  յանց վերջավորությամբ։ Ցավոք շատ տեղեկություն չունեմ այն մասին, թե նախնիներս ինչ պատճառով են փոխել այն։ Գիտեմ միայն, որ իրենք ապրել են Թիֆլիսում։      Մի քանի տարի առաջ ինձ հաջողվեց ընտանեկան հին փաստաթղթերի մեջ գտնել հայկական վերջավորությամբ այդ ազգանունը՝ Գուլուլյանց։

 

Ճանապարհը, որն ընտրել եմ  ինձ պետք է տանի ամենապարզ երջանկության։ Ես անընդհատ փնտրում եմ   ճանապարհներ։ Գրեթե բոլոր ձեռքբերումներիս ու հմտություններիս հիմքում  ձախողումներն են ընկած, գիտեմ նաև, որ դրանք ինձ սպասվում են ապագայում։ Մեծ ու փոքր նպատակները շատ են, եթե խուսափենք ձախողումներից, երբեք էլ  հաջողության չենք հասնի։

 

Լրագրությունը մասնագիտություն է ամեն ինչի մասին. ամենապարզ երևույթներից մինչև ամենախորը խնդիրների բացահայտում:

Մարդիկ վերջին ժամանակներս ուրիշ են: Բոլոր ժամանակներում բարձր գիտակցությամբ, մտածող ու ստեղծող մարդկանց սերուցքը ավելի քիչ տոկոս է կազմում հասարակության մեջ։  Այդ հարաբերակցությունը կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց ավելի շատ մենք ու մեր գիտակցությունն է փոխվում ժամանակի ընթացքում։ Աստիճաբանար սկսում ենք ավելի լավ ճանաչել մարդկանց, դա անվերջ ընթացող գործընթաց է։

 

Ուզում եմ խոստովանել, որ  անկախ իմ աշխատանքի բնույթից, որքան էլ զարմանալի է, ես բնավորությամբ ավելի ինտրովերտ եմ։ Դա դրսևորվում է նրանով, որ երբեմն ցանկություն է առաջանում մենակ մնալու,  իմ մեջ կուտակված բազմաթիվ հարցերը վերլուծելու և համապատասխան <<դարակներում դասավորելու>>  համար։ Դա հոգեվիճակի պահանջ է, որը ժամանակ առ ժամանակ պետք է բավարարել։

Հանդիպել նոր մարդկանց, իրականում նշանակում է տեսնել, թե ինչպիսին է աշխարհը:   Չգիտեմ էլ ինչ մասնագիտություն կա աշխարհում, որ այնքան մեծ հնարավորություններ  է տալիս մարդուն,  որքան զբոսավարությունը: Ամեն օրը ինքնահաղթահարման, ինքնաբացահայտման նոր հնարավորություն է։

 

Սովորել սիրել հայրենիքը, այսինքն լինել հպարտ, ըմբոստ, բարձր գիտակցությամբ։ Հայրենասեր մարդը աշխատասեր մարդն է, ով ունի իր մասնագիտությունը, ձգտում է դառնալ լավագույնը այդ ոլորտում, հասնել հաջողությունների հենց իր հայրենիքում։ Նա պատրաստ է զրկել իրեն հարմարավետությունից, երբ հայրենիքը իր պաշտպանության կարիքն ունի։ Հայրենիքը պետք է սիրել թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի ժամանակ։

 

Որպեսզի սիրես կյանքը պետք է զբաղվես սիրելի աշխատանքով, շրջապատված լինես սիրելի մարդկանցով և խաղաղության զգացումով։

 

 

Ամենաբարդ բանը աշխարհում  կարողանալ ճանաչել մարդուն․․․

 

Թողնե՞լ երազանքները, դա նույնն է, թե չապրել երազելով, չէ՞որ երազանքներն են գեղեցիկ երանգ տալիս կյանքին։

 

Ուզում եմ, որ բոլորը մտածեն, ուղղակի մտածե՛ն․․․

 

Գնալ մշակույթի եվ պատմության հետքերով   հասկանալու համար այսօրվա իրականության պատճառները։ Գնալ հետքերով կերտելու համար Հայաստանի նոր ու ավելի ուժեղ պատմությունը։